Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինչպիսին կարող է լինել 48 թիմանոց Մունդիալը. Նոր ցնցող առաջարկ ՖԻՖԱ-ի կողմից

Վերջին շրջանում լուրեր տարածվեցին, որ ՖԻՖԱ-ն քննարկում է 2026թ. աշխարհի առաջնությունը 32-ի փոխարեն 48 թիմով կազմակերպելու տարբերակը:

Բրիտանական The Times-ը հայտնում է, որ կազմակերպիչները ցանկանում են 48 թիմերը նախապես բաժանել 3 թիմանոց 16 խմբերի: Այս դեպքում դժվարություններ կառաջանան տեղերի որոշման հետ կապված: Այս խնդրի լուծման համար կազմակերպիչները քննարկում են ոչ-ոքիները բացառելու տարբերակը: Այս դեպքում հավասար հաշվով ավարտված խաղերից հետո միանգամից կնշանակվեն 11 մետրանոցներ, որում հաղթանակը լրացուցիչ միավորներ կբերի թիմին:

Նշենք, որ Աշխարհի 2026թ. առաջնությունն անցնելու է Հյուսիսային Ամերիկայում: