Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինչպես Կասեմիրոն թույլ չտվեց Ռոնալդուին վաստակելու դեղին քարտ (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 35-րդ տուրում հաղթել է «Վալենսիային» (2-1)՝ հաղթական գոլը խփելով վերջնամասում: Սակայն մրցավեճն առանձնացել է նաև հետաքրքիր դրվագով:

Մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խաղի վերջին վայրկյաններին փորձել է որքան հնարավոր է ձգձգել տուգանայինի իրացումը, որպեսզի դեղին քարտ ստանա և բաց թողնի «Գրանադայի» հետ հաջորդ հանդիպումը՝ «մաքուր» ներկայանելով մայիսի 14-ին «Սևիլյայի» հետ կայանալիք մրցավեճին:

Սական նրա խաղընկեր Կասեմիրոն խախտել է Ռոնալդուի բոլոր պլանները և արագորեն խաղարկել գնդակը: