Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինչո՞ւ Իսկոն չի կարող տեղափոխվել «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի կարողանա տեղափոխվել «Բարսելոնա», նույնիսկ եթե նման ցանկություն հայտնի, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի ֆուտբոլիստների պայմանագրերում ներառել է կետ, ըստ որի՝ նրանք մինչ գործող պայմանագրերի ավարտը կարող են տեղափոխվել ցանկացած ակումբ, բացառությամբ «Բարսելոնայի»: Եվ եթե Իսկոն իսկապես ցանկանում է համալրել կատալոնական թիմի կազմը, ապա նա պետք է սպասի մինչ 2018 թվականի ամառը, երբ կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Իսկոն ավելի ընդգծել էր, որ ամռանը կարող է հեռանալ «Ռեալից» խաղային քիչ պրակտիկայի պատճառով: «Բարսելոնայից» զատ, նրա ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական այլ գրանդ ակումբներ:

Իսպանացի կիսապաշտպանը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ, բայց հիմնական կազմում հայտնվել է ընդամենը 11 անգամ:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար