Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինչո՞ւ են «Նապոլիի» երկրպագուները Հիգուայինին պատկերել 71 համարով

Ա սերիայի հերթական տուրում «Նապոլին» ընդունել էր «Յուվենտուսին» (1-1): Գոնսալո Հիգուայինը հերթական անգամ ստիպված էր վերադառնալ իր նախկին ակումբի տնային մարզադաշտը, որտեղ նրան, մեղմ ասած, ջերմ չընդունեցին:

«Նապոլիի» երկրպագուները նրան պատկերել էին 71 համարի մարզաշապիկով և այսպիսի գրառումով. «Դու համար 1-ն էիր, բայց հիմա 71 էլ չկաս»: Իտալական պարբերականները փորձել են պարզել, թե ինչու հենց 71 համարով: Թեև արգենտինացին «Նապոլիում» հենց այդքան գնդակ էր խփել, բայց հազիվ թե նրան հիշեին իր գոլերով: Թիմերի նախորդ խաղում Հիգուայինը «Յուվենտուսի» հաղթական գնդակը խփել էր հենց 71-րդ րոպեին, սակայն դա ևս, իտալական պարբերականների կարծիքով, իրական պատճառը չէր:

Նեապոլիտանական ամենահայտնի երազահանում 71 համարը նշանակում է uomo di merda, բառացի թարգմանված՝ «կեղտի մարդը»: Հենց սա էլ արգենտինացուն ուղղված պաստառի բացատրությունն է:


«Յուվենտուսը» նվաճում է տարվա առաջին տիտղոսը (տեսանյութ)

Անգլիական ակումբը պայմանագիր է առաջարկել Դանի Ալվեշին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

«Յուվենտուսը» կփորձի գնել «Ռոմայի» կիսապաշտպանին, ով ատելությամբ է լցված թուրինյան ակումբի հանդեպ

«Արսենալը» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին» տրանսֆերային շուկայում

Դուգլաս Կոստան հեռանում է Մյունխենի «Բավարիայից»

«Ռոման» կամային հաղթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ և սրեց չեմպիոնական պայքարը (տեսանյութ)

«Ռոմա» – «Յուվենտուս». Հայտնի են մեկնարկային կազմերը

5 տարի առաջ այս օրը Ալեսանդրո Դել Պիերոն իր վերջին տնային խաղն անցկացրեց «Յուվենտուսի» կազմում (տեսանյութ)

Ալեգրի. «Նա արժանի է «Ոսկե գնդակին», նույնիսկ առանց Չեմպիոնների լիգայի տիտղոսի»

«Յուվենտուսի» ֆուտբոլիստը կարող է բաց թողել «Ռեալի» դեմ խաղը

Պաշտոնական. «Յուվենտուսը» և «Բավարիան» հասան վերջնական համաձայնության

Ինիեստա. «Ռեալը» և «Յուվենտուսը» արդարացի են հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»

Գերմանացի մրցավարները կսպասարկեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, իսկ սլովենացիները՝ Եվրոպա լիգան

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Դիբալա. «Կցանկանայի խաղադաշտ դուրս գալ Զիդանի հետ»