Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինչքան կստանան «Ռեալի» ֆուտբոլիստները և մարզիչները, եթե ակումբը հաղթի ՉԼ-ն

«Ռեալի» ֆուտբոլիստները պարգևատրություններ կստանան, եթե նրանք կարողանան ոսկե դուբլ ձևակերպել՝ հաղթելով Իսպանիայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան:

Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Չեմպիոններից լիգայում մասնակցությունից վաստակած գումարից կառանձնացնի 40 մլն. եվրո՝ ֆուտբոլիստներին բոնուսներ տրամադրելու համար:

Ակումբը արդեն 30 մլն. եվրո է ստացել ՈՒԵՖԱ-ից. 12,7 մլն. ֆիքսված պարգևավճարն է խմբային փուլին մասնակցելու համար, 1,5 մլն. եվրո խմբային փուլում ամեն հաղթանակի համար, 500 հազար եվրո ամեն ոչ-ոքիի համար, 6 մլն. եվրո 1/8 եզրափակչում հաղթանակի համար, 6,5 մլն. եվրո կիսաեզրափակիչ դուրս գալու համար, որում «Ատլետիկոն» և «Ռեալը» դեռևս խաղարկում են 7,5 մլն. եվրո:

Առաջնության հաղթող թիմը կստանա 15 մլն. եվրո, իսկ 2-րդ տեղը զբաղեցրած թիմը՝ 11 մլն: Բացի այդ, ակումբը ուղիղ հեռարձակումների ապահովելու համար կհարստանա ևս 20 մլն. եվրոյով: Ընդհանուր առմամբ, ՉԼ-ի 2017 թվականի գավաթակիր թիմը կվաստակի 75 մլն. եվրո:

Իսկ երկու առաջնությունում հաղթելու դեպքում «արքայական» ակումբի ղեկավարությունը բոնուսները կբաշխի հետևյալ կերպ. հիմնական կազմի 24 ֆուտբոլիստ կստանա 1,5 մլն. եվրո, իսկ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ 2 մլն. եվրո:

Եվս 2 մլն. եվրո էլ կբաշխվի ակումբի մարզչական շտաբի անդամների, ակադեմիայի 11 ֆուտբոլիստի, թիմի 2-րդ կազմից ՉԼ-ի հայտացուցակում տեղ գտած խաղացողների, ինչպես նաև ակումբի անձնակազմի միջև, որը աշխատում է հիմնական կազմի հետ:

Վերջին անգամ «Ռեալի» ոսկե դուբլ է ձևակերպել 59 տարի առաջ՝ 1957/58 մրցաշրջանում:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին