Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինչքան գումար են ստացել հայկական ակումբներն իրենց ֆուտբոլիստների՝ ԵՎՐՈ-2016-ի որակավորմանը խաղալու համար

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ֆինանսական հաշվետվություն՝ ԵՎՐՈ-2016-ի որակավորման և եզրափակիչ փուլերում ֆուտբոլիստների մասնակցության համար նրանց ակումբներին համերաշխության վճարների բաշխման վերաբերյալ:

Այսպես, հայկական ակումբներին ընդհանուր առմամբ վճարվել է 364731,92 եվրո, որի «առյուծի բաժինը»՝ 236003 եվրոն բաժին է հասել «Փյունիկին»: «Շիրակը» ընդհանրապես գումար չի ստացել, իսկ ամենաքիչ գումարները ստացել են «Բանանցը» և «Գանձասար-Կապանը»՝ 4290,96-ական եվրո:

Armenian Clubs financial contribution from UEFA

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ն 691 ակումբների վճարել է ընդհանուր առմամբ մոտ 150 մլն եվրո: Նշենք, որ Ադրբեջանի ակումբներին վճարվել է 935 հազար եվրո, Վրաստանի թիմերին՝ 159 հազար եվրո: Վճարված գումարները շատ տարբեր են, որովհետև շատ հավաքականներ կազմված են միայն լեգեոներներից, օրինակ Իռլանդիան, որի միայն մեկ ակումբ է գումար ստացել 16 հազար եվրոյի չափով: Իսկ շատ հավաքականներ հիմնված է միայն տնային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների վրա, օրինակ՝ Ղազախստանը (1,1 մլն եվրո), Լիխտեյնշտեյնը (710 հազար եվրո), Մալթան (826 հազար եվրո), Սան Մարինոն (939 հազար եվրո), Ջիբրալթարը (809 հազար):

Karen Rafayelyan