Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինչ ֆուտբոլային հանդիպումներ դիտել այսօր

ԱԱ 2018 որակավորման փուլի 5-րդ տուրի հանդիպումները ավարտվեցին, սակայն կան հավաքականները, ովքեր այսօր կանցկացնեն ընկերական հանդիպումներ:

Այժմ Ձեզ ենք ներկայացնում, թե ինչ թոփ հանդիպումներ են այսօր մեզ սպասվում:

  • Ռուսաստան – Բելգիա
  • «Օլիմպիական մարզադաշտ», Սոչի
  • Հանդիպման մեկնարկը ՝ 20:00

Ինչպես արդեն գիտեք Ռուսաստանը հաջորդ տարի պատրաստվում է ընդունել Աշխարհի 2018թ. առաջնությունը: Ինչպես Ռուսաստանի մարզադաշտերը, այնպես էլ նրանց հավաքականը դեռ լուրջ խոչընդոտներով է առաջ շարժվում: Օրեր առաջ ռուսները պարտվեցին Կոտ դ՛Իվուարի հավաքականին 0-2 հաշվով:

Ինչ վերաբերվում է Բելգիայի հավաքականին, ապա «Կարմիր սատանաները» ԱԱ 2018-ի որակավորման փուլում ոչ-ոքի ավարտեցին իրենց վերջին հանդիպումը հույների դեմ: Ավելացնենք, որ Բելգիայի կազմում այսօր կբացակայեն Էդեն Ազարը և Կևին դե Բրույնեն:

1 2 3 4

Ինչ ֆուտբոլային հանդիպումներ դիտել այսօր

Խորվաթիա – Իսրայել (21:00) ⚽

Սլովենիա  – Մակեդոնիա (21:00) ⚽

Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա մրցակից Ռումինիայի ընտրանին այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի հավաքականի հետ:

Ռումինիա – Լիտվա (22:00)⚽⚽

Այսօրվա «կենտրոնական» հանդիպումը կկայանա Ջիբրալթարում

Ջիբրալթար – Լիխտենշտեյն (23:00)

Ինպես արդեն տեղյակ եք Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2018թ որակավորման փուլում հայտնվել է Լեհաստանի հետ մի խմբում:

Այսօր լեհերը ընկերական հանդիպում կանցկացնեն Սերբիայի ընտրանու դեմ:

Լեհաստան – Սերբիա (23:45)⚽⚽⚽