Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Չոր ու ցամաք» ամառ. Ի՞նչ ֆուտբոլ դիտել այս շաբաթ

Ֆուտբոլային աշխարհը աստիճանաբար սկսում է վերադառնալ արձակուրդից, ու արդեն այս շաբաթ կարելի է դժվարությամբ գտնել նաև մի քանի թոփ հանդիպում: VivaroNews.am-ը առանձնացրել է լավագույն խաղերը, որ արժե դիտել հուլիսի 17-23-ին:

Հուլիսի 18

06:00 «Ռեալ Սոլթ Լեյք» – «Մանչեսթեր Յունայթեդ»

Շուտ արթնանալ է պետք, նման բան պատահում է առաջին անգամ՝ Յուրա Մովսիսյանն ընդդեմ Հենրիխ Մխիթարյանի:

15:20 «Միլան» – «Բորուսիա Դորտմունդ»

Չեմպիոնների միջազգային գավաթ՝ ընկերական գերմրցաշար, եթե իհարկե նման բան հնարավոր է: Հենց այսօր կարող ենք տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում 10 տրանսֆերով ուժեղացած «Միլանը», ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիան»՝ նոր մարզչի ձեռագրով:

20:00 «Ալաշկերտ» – ԲԱՏԵ

Հանդիպում, որը պետք է դիտել մարզադաշտից: Առաջին խաղում գրանցված 1-1 հաշվից հետո Հայաստանի չեմպիոնը բացառիկ շանս ունի դուրս գալու Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ: Լարված ու թեժ խաղ ամառվա կեսին՝ էկզոտիկա հայկական ակումբային ֆուտբոլի համար, որին երկար էինք սպասել:

20:30 «Լոկոմոտիվ» – «Արսենալ Տուլա», «Դինամո Մոսկվա» – «Սպարտակ»

Եթե, այնուամենայնիվ, չեք ուզում դիտել «Ալաշկերտի» խաղը, կարող եք տանջել Ձեզ այլ զբաղմունքով՝ Ռուսաստանի առաջնությունը մեկնարկել է:

22:45 «Բուդուչնոստ» – «Պարտիզան»

Չեռնոգորիայի չեմպիոնն ընդունելու է Սերբիայի չեմպիոնին: «Պարտիզանը» տանը հաղթել է 2-0 հաշվով, բայց պայքարն այսքան հեշտ չի ավարտվի: Լավ ֆուտբոլ այս խաղում չենք երաշխավորում, բայց եթե հեռարձակման ռեժիսորը որոշի հաճախակի ցուցադրել տրիբունաները, ապա դիտարժանության պակաս չենք ունենա, քանի որ հենց երկրպագուներն են լինելու գլխավոր դերում:

1 2 3 4 5 6

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը