Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինչ է լինում, երբ դարպասապահը «քնում է ղեկին» (տեսանյութ)

Հոլանդիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նորայր Ասլանյանի նախկին թիմը՝ «Ալմերե Սիթին» հաղթում էր «Վալվիյկին» 1-0 հաշվով: Սակայն, մրցակցի գրոհներից մեկի ժամանակ դարպասապահը փայլուն կերպով հարձակվողից գնդակը խլելուց հետո մի պահ կանգ առավ՝ համոզվելու, որ մրցավարը 11 մետրանոց չի նշանակել: Դա բավարար էր, որպեսզի «Վալվիյկի» հարձակվողը գնդակը վերցնի և ուղարկի անպաշտպան դարպասը:

Սխալը ճակատագրական դուրս եկավ, քանի որ 1-1 հաշիվն «Ալմերե Սիթիին» դուրս թողել փլեյ-օֆֆ գոտուց: