Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Իկեր Կասիլյասը բացառիկ ցուցանիշի հեղինակ է դարձել

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, մասնակցելով Պորտուգալիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Պորտու» – «Սպորտինգ» հանդիպմանը (2-1), հերթական անգամ իր անունն է գրել իսպանական ֆուտբոլի տարեգրքում:

35-ամյա ֆուտբոլիստի համար դա եղել է մարզական կարիերայի 960-րդ մրցավեճը, ինչի շնորհիվ Մադրիդի «Ռեալի» լեգենդար ավագը դարձել է իսպանացի դարպասապահների շրջանում նման ցուցանիշի հասած միակ ֆուտբոլիստը: Այժմ Կասիլյասից մեկ խաղ պակաս է անցկացրել «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Անդոնի Սուբիսարետան:

Հիշեցնենք, որ Իկերը «Ռեալի» սան է, որի գլխավոր թիմում հանդես է եկել 1998-2015թթ., ինչից հետո տեղափոխվել է «Պորտու»: Նա Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության հաղթող:


A Bola. Իկեր Կասիլյասը կհեռանա՞ «Պորտուից»

Կասիլյասի նոր անհավանական սեյվը «Բենֆիկայի» հետ խաղում (տեսանյութ)

Կասիլյաս. «Չցանկացա Մոուրինյոյի հետ կոնֆլիկտը կրկեսի վերածել»

Իկեր Կասիլյասը կարող է տեղափոխվել Անգլիա

Կասիլյասը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Կասիլյասը կատակել է Բարտրայի հետ՝ հիշեցնելով Բեյլի հանրահայտ անցումը (լուսանկար, տեսանյութ)

Կասիլյասը ռեկորդ սահմանեց եվրագավաթներում

Բուֆոն. «Հուսով եմ՝ Կասիլյասը կդառնա «Յուվենտուս» – «Պորտու» հանդիպման գլխավոր աստղը»

Կասիլյասն անձնական ռեկորդ է սահմանել

Ինչի մասին էին զրուցում Բուֆոնն ու Կասիլյասը

Կասիլյաս. «Քիչ է հավանական, որ Իտալիայում լինի դարպասապահ, ով կգերազանցի Բուֆոնին»

Կասիլյասը լավագույն արդյունքն ունի Եվրոպայում (ինֆոգրաֆիկա)

Կասիլյասի ֆանտաստիկ սեյվն ու «Պորտուի» հաղթանակը (տեսանյութ)

2017-ի ամռան ազատ գործակալների քսանյակը

Բուֆոնն ու Կասիլյասը հաճոյախոսել են միմյանց

Իկեր Կասիլյասը կարող է տեղափոխվել Ֆրանսիա