Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը ԵԼ-ի ¼ եզրափակիչ փուլի «Արսենալի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է նաև լոնդոնցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով վնասվածքի պատճառով այդ խաղը բաց է թողնելու։
«Մխիթարյանը նույն ոճի ֆուտբոլիստ է, ինչ Օզիլը, բայց նա ձգտում է ավելի մեծ ծավալի աշխատանք կատարել։ Նա խաղում է դաշտի ամբողջ երկայնքով։
Այդ ամենի հետ մեկտեղ նա շատ վտանգավոր է մրցակցի տուգանային հրապարակում» – ռուս պաշտպանի խոսքերն է մեջբերում ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքը։
ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո