Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Իբրահիմովիչին չէին հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» մրցանակաբաշխության արարողությանը

Երեկ կայացավ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների ավանդական մրցանակաբաշխության արարողությունը: Հրավիրված ֆուտբոլիստների ցանկում չկար անգլիական ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Ապրիլին շվեդ ֆուտբոլիստը խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, որի պատճառով նա շարքից դուրս է մնացել տևական ժամանակով: Տեղեկացվում է, որ Զլատանը ներկա պահին գտնվում է Ստոկհոլմում: Ֆուտբոլիստը Եվրոպա է վերադարձել 2 օր առաջ, մինչև այդ նա ԱՄՆ-ում էր, որտեղ նրա ծնկի վիրահատության ենթարկեցին:

«ՄՅՈւ»-ի 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Անդեր Հերերան, իսկ լավագույն գոլի հեղինակը դարձավ մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը: