Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Իբրահիմովիչի գլխին կանգնած ֆուտբոլիստը որակազրկվել է 5 խաղով (տեսանյութ)

«Բորնմուտի» պաշտպան Թայրոն Մինգսը Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման ընթացքում (1-1) տեղի ունեցած միջադեպի պատճառով որակազրկվել է 5 հանդիպումով, հաղորդում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Մինգսը խաղային դրվագներից մեկում կանգնել է մրցակցի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գլխին: Դրվագը մրցավարական անձնակազմի ուշադրությունից դուրս էր մնացել:

Մարտի 6-ին «Բորնմուտի» ֆուտբոլիստին դրա հետ կապված մեղադրանք էր առաջադրվել, և այսօր նրան հինգ խաղով որակազրկելու որոշում է կայացվել:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իբրահիմովիչը, ով այդ դրվագից րոպեներ անց օդային պայքարում միտումնավոր հարվածել էր Մինգսի դեմքին, որակազրկվել է 3 մրցավեճով: