Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Իբրահիմովիչ. «Կպայքարենք 2 կամ 3 տիտղոս նվաճելու համար. առջևում 2 եզրափակիչ ունենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» 35-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում ունեցած հավակնությունների մասին:

«Մենք պետք է պարզապես շարժվենք առաջ: Հաջող ենք ելույթ ունենում Եվրոպայի լիգայում և դրական արդյունք ենք ակնկալում նաև «Սենտ-Էտյենի» հետ տնային մրցավեճում: Հնարավոր 5 մրցանակներից մենք արդեն նվաճել ենք մեկը, և մնացած 4-ը դեռ առջևում են:

Բնական է, որ Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում գտնվող թիմերից միայն մեկն է դառնալու չեմպիոն: Մնացածը կմնան առանց մրցանակների, իսկ մենք արդեն մեկ տիտղոս ունենք և դեռ կարող ենք պայքարել ևս մի քանիսի համար: Հետևաբար, եթե նույնիսկ չդառնանք Անգլիայի չեմպիոն, ապա կարող ենք պայքարել 2 կամ 3 այլ մրցանակներ նվաճելու համար:

Կփորձենք անընդհատ հաղթել առաջնությունում, որպեսզի բարձրանանք մրցաշարային աղյուսակում, և, հուսով եմ, մրցակիցները միավորներ կկորցնեն, ու մենք կկարողանանք հանգրվանել լավագույն քառյակում:

«Սենտ-Էտյենի» հետ դիմակայությունում մեզ սպասվում են 2 հանդիպումներ, որոնք նման են եզրափակիչների: Ոչ մի նշանակություն չի ունենա, եթե լավ արդյունքի հասնենք հինգշաբթի օրը. մենք պետք է առավելություն ունենանք 2 հանդիպումների արդյունքում, եթե ցանկանում ենք շարժվել առաջ»,- ասել է շվեդ ֆուտբոլիստը:


Գիգզ. «Մոուրինյոյին 4-5 նոր ֆուտբոլիստ է պետք»

Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ինչպես է վնասվածքից ապաքինվում Զլատան Իբրահիմովիչը (լուսանկարներ)

Հայտնի են դարձել Իբրահիմովիչի ու Պոգբայի աշխատավարձերի չափերը

Իբրահիմովիչի գործակալ. «Զլատանի ոտքն այնքան ուժեղ է, որ բժիշկը ցանկանում է հետազոտել այդ հզորությունը բուժումից հետո»

Զլատան Իբրահիմովիչն Անգլիայի երկրորդ ամենահարուստ մարզիկն է

Ջիանլուիջի Բուֆոնի բացառիկ և գուցե անկրկնելի նվաճումը (լուսանկար)

Զլատան Իբրահիմովիչ. «Շուտով նորից կվայելեք իմ խաղը»

Ռայոլա. «Իբրահիմովիչի կարիերան ավարտված չէ»

Իբրահիմովիչը թիմակիցներին ու ակումբի անձնակազմին հրավիրել է ընթրիքի

Զլատան Իբրահիմովիչը մերժել է «Յունայթեդի» նոր առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կաց կթողնի «Սիթիի» դեմ հանդիպումը

Շվայնշտայգերը Իբրահիմովիչին հրավիրում է ՄԼՍ

«Մալմյոյի» երկրպագուներ.«Ապաքինվի՛ր Զլատան, Շվեդիայում դու կարող ես խաղալ մեկ ոտքով» (լուսանկար)

Mirror. Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» ավարտված է

Զլատան Իբրահիմովիչը՝ կարիերան ավարտելու մասին