Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Իբրահիմովիչ. «Այլևս չկա մի երկիր, որտեղ ես կցանկանայի խաղալ»

Անգլիայի լիգայի գավաթը նվաճելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր կարիերայի մասին:

«Կարծում եմ՝ կարիերայի ընթացքում կան պահեր: Ես Անգլիա չէի գալիս, քանի որ դեռ այդ պահը չէր եկել: Ես եկա, երբ հասկացա, որ պահը հասունացել է:

Ակումբը պետք է շնորհակալություն հայտնի Մոուրինյոյին, քանի որ նա ինձ կանչեց ու խնդրեց գալ այստեղ, հակառակ դեպքում ես այստեղ չէի լինի:

Նույնիսկ իմ երկու երեխաներն էին ուզում, որ ես խաղամ «Յունայթեդում»: Ես ուզում էի ինչ-որ ուրիշ տեղ խաղալ, բայց չէի մտածում Մանչեսթերի մասին: Բայց իմ որդիները սկսեցին գլուխս տանել, և Ժոզեն էլ զանգահարեց, ու ես հայտնվեցի այստեղ:

Ես հատուկ հարաբերություններ ունեմ Ժոզեի հետ: Երբ նա զանգեց, նա միանգամից ասաց, թե որ համարն եմ կրելու»,-ասել է շվեդը:

Խոսելով պայմանագիրը երկարաձգելու մասին՝ Իբրահիմովիչն ասել է. «Ակումբը գոհ է ինձնից: Բայց այս անգամ ես եմ որոշողը, ոչ թե նրանք: Դեռ երկու ամիս կա:

Այլևս չկա մի երկիր, որտեղ ես կցանկանայի խաղալ: Ես պետք է մնամ բարձր մակարդակի վրա: Ես ոչ մի խաղ չեմ խաղալու ուղղակի այն բանի համար, որ Իբրահիմովիչն եմ, ու նախկինում շատ բան եմ արել: Եթե ես արդյունք չապահովեմ, ապա չեմ խաղա:

Ես ծարավ եմ նոր նվաճումների: Դա իմ հոգեբանությունն է: Ես բավարարված չեմ այնքանով, ինչ անում եմ: Ես միշտ ավելին եմ ուզում»,-ասել է Իբրահիմովիչը:


Գիգզ. «Մոուրինյոյին 4-5 նոր ֆուտբոլիստ է պետք»

Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ինչպես է վնասվածքից ապաքինվում Զլատան Իբրահիմովիչը (լուսանկարներ)

Հայտնի են դարձել Իբրահիմովիչի ու Պոգբայի աշխատավարձերի չափերը

Իբրահիմովիչի գործակալ. «Զլատանի ոտքն այնքան ուժեղ է, որ բժիշկը ցանկանում է հետազոտել այդ հզորությունը բուժումից հետո»

Զլատան Իբրահիմովիչն Անգլիայի երկրորդ ամենահարուստ մարզիկն է

Ջիանլուիջի Բուֆոնի բացառիկ և գուցե անկրկնելի նվաճումը (լուսանկար)

Զլատան Իբրահիմովիչ. «Շուտով նորից կվայելեք իմ խաղը»

Ռայոլա. «Իբրահիմովիչի կարիերան ավարտված չէ»

Իբրահիմովիչը թիմակիցներին ու ակումբի անձնակազմին հրավիրել է ընթրիքի

Զլատան Իբրահիմովիչը մերժել է «Յունայթեդի» նոր առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կաց կթողնի «Սիթիի» դեմ հանդիպումը

Շվայնշտայգերը Իբրահիմովիչին հրավիրում է ՄԼՍ

«Մալմյոյի» երկրպագուներ.«Ապաքինվի՛ր Զլատան, Շվեդիայում դու կարող ես խաղալ մեկ ոտքով» (լուսանկար)

Mirror. Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» ավարտված է

Զլատան Իբրահիմովիչը՝ կարիերան ավարտելու մասին