Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ի՞նչ պետք է անի ՊՍԺ-ն Ֆրանսիայի չեմպիոնությունը պահպանելու համար

Ֆրանսիայի առաջնության ավարտին մնացել է ընդամենը 2 տուր, իսկ ներկայիս չեմպիոն ՊՍԺ-ն շարունակում է զիջել «Մոնակոյին» 3 միավորով, այն էլ այն դեպքում, երբ մոնեգասկցիները դեռ մեկ խաղ պակաս են անցկացրել:

# Թիմ Խ  Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ
1 Մոնակո 36 28 5 3 102 29 +73 89 ՀՀՀՀՀՀ
2 ՊՍԺ 37 27 5 5 82 26 +56 86 ՀՀՀՊՀՀ

Այժմ պարզենք, թե որ դեպքում ՊՍԺ-ն կկարողանա պահպանել իր չեմպիոնությունը: Այս ամենը մի փոքր նման է ֆանտաստիկ ֆիլմի, սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է (Բարսելոնա – ՊՍԺ քամբեք): Նախ փարիզյանը գրանդը պետք է վերջին տուրում խփի 20 գոլ, իսկ ահա «Մոնակոն» պետք է պարտվի վերջին 2 խաղում: Միայն այս դեպքում ՊՍԺ-ն կկարողանա պայքարել չեմպիոնության համար:

Ավելացնենք, որ չորեքշաբթի օրը «Մոնակոն» սեփական հարկի տակ կընդունի «Սենտ-Էտյենին» և հաղթանակի դեպքում կկարողանա ապահովել Լիգա 1-ի չեմպիոնությունը: