Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ի՞նչ նվեր կմատուցի Կարյակինը Կառլսենի ծննդյան օրվա առթիվ

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի վերջին՝ 12-րդ պարտիան ամենակարճատևն էր: Մրցակիցները ռիսկի չդիմելով, արդեն 30-րդ քայլին հաշտություն կնքեցին: Այսպիսով, մրցակարգով նախատեսված դասական շախմատի 12 պարտիաները չորոշեցին աշխարհի չեմպիոնին: Գրանցվեց 6:6 հաշիվ:

Այժմ ամեն ինչ պետք է վճռվի նոյեմբերի 30-ին կայանալիք լրացուցիչ մրցաշարում: Ի դեպ այդ օրն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը կնշի իր ծննդյան 26-ամյակը: Ինչ խոսք, տիտղոսի պահպանումը կլինի ամենալավ նվերը նորվեգացի գրոսմայստերի համար: Սակայն Կարյակինը բնավ էլ մտադիր չէ նման նվեր մատուցել մրցակցին: Մրցախաղի ընթացքում ռուսաստանցի գրոսմայստերն ապացուցեց, որ հակառակ կանխատեսումներին, արժանի մրցակից է Կառլսենին:

Մրցակարգի համաձայն, Կառլսենն ու Կարյակինը նախ ուժերը կչափեն արագ շախմատի 4 պարտիաներում: Հավասար արդյունքի դեպքում կանցկացվի 2 պարտիայից բաղկացած կայծակնային շախմատի մրցախաղ: Անհրաժեշտության դեպքում մրցակիցներն առավելագույնը կանցկացնեն 2 պարտիայից բաղկացած կայծակնային շախմատի ևս 4 մրցախաղ: Եթե կրկին կողմերից ոչ մեկին չհաջողվի առավելության հասնել, ապա աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկվի վճռորոշ՝ 11-րդ պարտիայում, որում սպիտակներին կհատկացվի 5 րոպե, սևերին՝ 4 րոպե: Ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող կճանաչվի սև խաղաքարերով խաղացողը:


GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

Արոնյանը կփոխարինի Կրամնիկին Grand Chess Tour-ում

Tata Steel Chess. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

Tata Steel Chess. Արոնյանն իր օգտին 3-րդ ոչ-ոքին գրանցեց

Արոնյանի և Կառլսենի հերթական հանդիպումը կկայանա Վեյկ ան Զեեում

Հայաստանի 6 շախմատիստներ 100 ուժեղագույնների թվում են

Մագնուս Կառլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը

Մխիթարյանը հիացնում է «Օլդ Թրաֆորդին», հայտնի է շախմատի աշխարհի չեմպիոնը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Հերթական ոչ-ոքին ավարտական պարտիայից առաջ

Մագնուս Կառլսենը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը

Սերգեյ Կարյակինը չգտավ հաղթանակի ուղին

Սերգեյ Կարյակինը հաշվի մեջ առաջ է անցնում

Կառլսենի սխալը չազդեց մրցակցության ելքի վրա

Կառլսեն-Կարյակին մրցախաղի ամենաարագ ոչ-ոքին

Աշխարհի գավաթ. Մագնուս Կարլսեն – Սերգեյ Կարյակին

Հմուտ պաշտպանությամբ Կարյակինը հասավ ոչ-ոքի արդյունքի