Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 16-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 16-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հենրիխ Մխիթարյանը վատառողջ լինելու պատճառով չի հայտավորվել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»«Սենտ-Էտյեն» հետ հանդիպմանը:
  • Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում «Ռոստովը» 4 անպատասխան գնդակ է ուղարկել չեխական «Սպարտայի» դարպասը: Խորեն Բայրամյանը մնացել է պահեստայինների նստարանին:
  • Ուկրաինական «Զարյան» ընկերական խաղում մեկական գնդակ է փոխանակել Կարագանդայի «Շախտյորի» հետ: Գեղամ Կադիմյանը փոխարինվել է 60-րդ րոպեին՝ 38-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: Կադիմյանն իր առաջին գնդակն է հեղինակել ուկրաինական թիմում:
  • «Բանանցը» ստուգողական հանդիպում է անցկացրել մոլդովական «Սֆինտուլ» թիմի հետ և գրանցել 1-1 հաշիվը: Երևանյան ակումբից պատասխան գոլը հեղինակել է Էմիլ Եղիազարյանը:

  • Իրանի առաջնության 22-րդ տուրում «Էսթեղլալը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով պարտության է մատնել «Զոբ Ահանին»: Հրայր Մկոյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր հանդիպմանը:
  • Գյումրիի «Շիրակում» փորձաշրջան են անցնում սերբ կիսապաշտպան Միլուտին Իվանովիչը և գանացի ֆուտբոլիստ Սաֆիու Ֆատաուն: Երկուսն էլ մասնակցել են «Ալեքսանդրիայի» հետ կայացած ընկերական հանդիպմանը (0-1):

waP7wumYNxo

  • Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության 2-րդ տուրում «ՍԿԱ-Խաբարովսկը» 3-0 հաշվով հաղթել է Սարանսկի «Մորդովիային»: Ռուսլան Կորյանը վնասվածքի պատճառով դուրս էր մնացել թիմի հայտացուցակից: «Մորդովիայի» կազմում 22-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Արմեն Համբարձումյանը:
1 2