Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:
Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 5-ի իրադարձությունների քրոնիկոնը:
- Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Լեսթերի» դարպասը: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և դարձել գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ:
- «Բեշիքտաշը» Թուրքիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում 0-1 հաշվով պարտվել է «Ֆեներբախչեին» և դուրս մնացել պայքարից: Արաս Օզբիլիսը հայտավորված էր պահեստայինների նստարանին, բայց խաղադաշտ դուրս չի եկել:
- Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն Անթալիայում ներկա կլինի «Ալաշկերտի» և Ուզբեկստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպմանը: Նա կդիտի նաև Հայաստանի չեմպիոնի մասնակցությամբ մյուս 2 ընկերական խաղերը:
- Հունաստանի առաջնության 19-րդ տուրում «Պանիոնիոսը»2-0 հաշվով պարտության է մատնել «Կսանտիի» նկատմամբ: Հյուրերի կազմում Մարկոս Պիզելին փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին: «Կսանտին» ընթանում է 4-րդ հորիզոնականում:
- «Վարդարն» ընկերական մրցավեճում 2-1 հաշվով պարտության է մատնել «Անժիին»: Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և դարձել գոլային փոխանցման հեղինակ, իսկ Հովհաննես Համբարձումյանը փոխարինվել է 73-րդ րոպեին:

- Հունաստանի առաջնության 19-րդ տուրում «ԱԵԿ»-ը 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Վերիայի» դարպասը: Գաել Անդոնյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 71-րդ րոպեին: «Վերիան» ընթանում է 16-րդ տեղում: