Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 5-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 5-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Լեսթերի» դարպասը: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և դարձել գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ:
  • «Բեշիքտաշը» Թուրքիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում 0-1 հաշվով պարտվել է «Ֆեներբախչեին» և դուրս մնացել պայքարից: Արաս Օզբիլիսը հայտավորված էր պահեստայինների նստարանին, բայց խաղադաշտ դուրս չի եկել:
  •  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն Անթալիայում ներկա կլինի «Ալաշկերտի» և Ուզբեկստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպմանը: Նա կդիտի նաև Հայաստանի չեմպիոնի մասնակցությամբ մյուս 2 ընկերական խաղերը:
  • Հունաստանի առաջնության 19-րդ տուրում «Պանիոնիոսը»2-0 հաշվով պարտության է մատնել «Կսանտիի» նկատմամբ: Հյուրերի կազմում Մարկոս Պիզելին փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին: «Կսանտին» ընթանում է 4-րդ հորիզոնականում:
  • «Վարդարն» ընկերական մրցավեճում 2-1 հաշվով պարտության է մատնել «Անժիին»: Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և դարձել գոլային փոխանցման հեղինակ, իսկ Հովհաննես Համբարձումյանը փոխարինվել է 73-րդ րոպեին:

89FEDtcxZDc

  • Հունաստանի առաջնության 19-րդ տուրում «ԱԵԿ»-ը 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Վերիայի» դարպասը: Գաել Անդոնյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 71-րդ րոպեին: «Վերիան» ընթանում է 16-րդ տեղում:
1 2

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»