Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ի՞նչ ասաց Մոուրինյոն «Ֆեյենորդի» դեմ խաղից հետո

Եվրոպա լիգայի խմբային փուլի 1-ին տուրում Ռոտերդամում «Ֆեյենորդին» նվազագույն հաշվով պարտվելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է խաղի մասին:

«Իհարկե, ես գոհ չեմ: Մենք խաղը պարտվեցինք այն պահին, երբ արժանի չէինք դրան: Մեզ համար սա կրկնակի ձախողում է. այնտեղ խաղից դուրս կար:

Եվրոպա լիգայում մենք այն թիմն ենք լինելու, որին բոլորն են ցանկանալու հաղթել»,- BBC-ն փոխանցում է պորտուգալացու խոսքը:

Հարցին, թե այն ֆուտբոլիստները, ովքեր խաղադաշտ էին դուրս եկել, կորցրի՞ն իրենց հնարավորությունը, Մոուրինյոն պատասխանել է.«Չեմ ուզում այդ մասին խոսել, չեմ ուզում խոսել անհատական որևէ մեկի մասին: Մի շարք խաղացողների համար սա առաջին հանդիպումն էր: «Ուոթֆորդի» դեմ խաղին մենք նորմալ կազմով կլինենք ու ոչ այսքան շատ փոփոխություններով»:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով խաղին չէր մասնակցում Հենրիխ Մխիթարյանը:


«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

Հայտնի է՝ Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Գերմանացի մրցավարները կսպասարկեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, իսկ սլովենացիները՝ Եվրոպա լիգան

4 տարի անց առաջին անգամ եվրոգավաթներից մեկը կհաղթի ոչ իսպանական ակումբ

Հենրիխ Մխիթարյան. «Ստոկհոլմ, մենք գալիս ենք» (ֆոտո)

Եվրոպա լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա». Հավանական մեկնարկային կազմերը` ըստ բրիտանական մամուլի

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի թվիթերյան պաշտոնական էջը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի ընթացիկ խաղաշրջանի վիճակագրությունը (ֆոտո)

Հենրիխ Մխիթարյանը և խաղընկերները պատրաստվում են «Սելտայի» դեմ պատասխան խաղին (ֆոտո, վիդեո)

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սելտայի» հետ խաղին

9 տարի անց «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ եվրոգավաթների փլեյ-օֆֆ փուլում հաղթել իսպանական ակումբի

Հենրիխ Մխիթարյանը. «Շատ կարևոր հաղթանակ էր»

Եվրոպա լիգա. «Սելտա» – «Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմերը

«Մանչեսթեր Յունայթեդի» 3 ֆուտբոլիստ ապաքինվել են վնասվածքից և միացել են ընդհանուր խմբին (տեսանյութ)

Atlántico: «Հենրիխ Մխիթարյան ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հրաշագործը»