Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հյումելս. «Մենք թույլ տվեցինք Ադրբեջանին շատ ավելի լավ տեսք ունենալ, քան նրանք իրականում ունեն»

Մաթս Հումելս

Գերմանիայի հավաքականի պաշտպան Մաթս Հյումելսը դժգոհ է մնացել իր թիմի խաղից՝ ցուցադրած Ադրբեջանի հետ ԱԱ-2018 որակավորման փուլի հանդիպման ժամանակ (4-1):

«Մենք թույլ տվեցինք Ադրբեջանին շատ ավելի լավ տեսք ունենալ, քան նրանք իրականում ունեն:

Մենք շատ ինքնավստահ էինք: Չեմ կարծում, որ դա լավ է: Դրա պատճառով խաղը շատ ավելի դժվար ստացվեց, քան պետք է լիներ»,-ասել է Մխիթարյանի նախկին խաղընկերը: