Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հունահռոմեական ոճի ըմբիշները առաջադիմել են վարկանշային աղյուսակում

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային թարմացված աղյուսակը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն շարունակում է գլխավորել 98 կգ քաշայինների վարկանշային աղյուսակը:

66 կգ քաշային կարգում երկրորդը Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանն է: Վերջինս զիջում է միայն Օլիմիպիական խաղերի եզրափակչում իր մրցակից սերբ Դավոր Ստեֆանենկին: Նույն քաշային կարգում Կարեն Ասլանյանը 15-րդն է:

71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է: Եվրոպայի գործող չեմպիոնը անցած տարվա համեմատ բարելավել է դիրքը 8 հորիզոնականով:

75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 13-րդն է: Ջուլֆալակյանը Օլիմիպիական խաղերում ոչ հաջող ելույթների պատճառով մի քանի հորիզոնականով նահանջել է: Իսկ Կարապետ Չալյանը` 14-րդն է: Ավելի վաղ Չալյանը Ֆրանիսայիում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում ոսկե մեդալ էր նվաճել:

80 կգ քաշային կարգում 17-րդ տեղում Էդուարդ Սարգսյանն է:

85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է, որը ևս լավագույն էր իր քաշային կարգում Փարիզի մրցաշարի շրջանակներում:

Նշենք, որ Ըմբշամարտի համաշխարհային միությունը յուրաքանչյուր խոշոր մրցաշարից հետո թարմացնում է վարկանշային աղյուսակը:


Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արթուր Ալեքսանյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում

Արթուր Ալեքսանյանը պարտվում է քառորդ եզրափակչում

Ըմբշամարտի ԵԱ. Ասլանյանը պարտվում է թուրք ըմբիշին, Ղարիբյանը՝ ադրբեջանցուն

Այսօր պայքարի դուրս կգա հունահռոմեական ոճի 4 ըմբիշ (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Կիևի մրցաշար. Սարգիս Քոչարյանն ու Արթուր Շահինյանը եզրափակչում են

Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» մրցանակի

Կիևի մրցաշարին Հայաստանը կներկայանա 10 ըմբիշով

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն այս տարի նոր շենք կունենա

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Փարիզի մրցաշարը

6 ըմբիշ կմասնակցի Փարիզի միջազգային մրցաշարին

Տեղի է ունեցել տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը (լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյան.«Հանդիպեցի ֆուտբոլիստների հետ, և նրանք հաղթեցին 3 տարի ընդմիջումից հետո»