Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հունահռոմեական ըմբշամարտի Աշտարակի թիմի փայլուն ելույթը Կալինինգրադում (տեսանյութ, ֆոտոշարք)

Կալինինգրադում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի ամենամյա մրցաշար, որին այս տարի մասնակցել է Աշտարակի պատանեկան թիմը՝ մարզիչ Արթուր Ծատուրյանի գլխավորությամբ:

Մրցաշարին ներկայացված են եղել 15 երկրներից: Աշտարակի թիմին հաջողվել է հաղթող ճանաչվել 6 քաշային կարգերում: Պատվո հարթակի 1-ին տեղում են կանգնել 21կգ քաշային Արտյոմ Դանիելյանը, 26կգ քաշային Վանիկ Վարդանյանը, 35կգ քաշային Արթուր Մելքոնյանը, 42կգ քաշային Արման Մելքոնյանը, 53կգ քաշային Վոլոդյա Կուջոյանը և 76կգ քաշային Հովհաննես Հարությունյանը:

2-րդ հորիզոնականն են զբաղեցրել Թաթուլ Հովհաննիսյանն ու Արմեն Ալմազյանը, 3-րդ տեղն են գրավել Վարդան Գրիգորյանը, Հայկ Համբարձումյանն ու Լյուդվիգ Հովհաննիսյանը:

Թիմի ժամանումը Զվարթնոց օդանավակայան

  • 3