Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հրաձգություն. Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Սա 8 տարվա ընդմիջումից հետո Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հայ հրաձիգների նվաճած առաջին մեդալն է:

Լիլիթը, վազող թիրախ նորմալ վազք մեծահասակների պայքարում հավաքելով 369 միավոր, անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6:2 հաշվով զիջելով ուկրաինուհի Գալինա Ավրամենկոյին՝ դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացրել են 13 մարզիկ. հրացան զենքաձևում՝ Սուրեն Բերյան, Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան, Նարեկ Ադամյան, Ալլա Պողոսյան, ատրճանակ զենքաձևում՝ Նորայր Առաքելյան,Էլմիրա Կարապետյան, Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան, վազող թիրախ զենքաձևում՝ Լիլիթ Մկրտչյան, Հովհաննես Խաչատրյան:

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունն անցկացվել է Սլովենիայի Մարիբոր քաղաքում, որին մասնակցել են 46 երկրի 577 մարզիկներ: