Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հրաչ Բաբայանն ավարտեց ելույթները Ռիո-2016-ում

Հրաչ Բաբայան

Ռիո-2016-ում այսօր մեկնարկեցին հրաձգության օդամղիչ հրացան, 10 մետր վարժության տղամարդկանց մրցաշարը: Որակավորման փուլում հանդես եկավ նաև Հայաստանի ներկայացուցիչ, 20-ամյա Հրաչ Բաբայանը:

Հրաչ Բաբայանը հավաքեց 621,5 միավոր և 50 մարզիկների շրջանում գրավեց 24-րդ հորիզոնականը՝ դուրս մնալով հետագա պայքարից: Նշենք, որ եզրափակիչ էին անցնում լավագույն արդյունք ցուցադրած 8 հրաձիգները: