Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հովհաննես Բաչկովը՝ Ստրանջայի մրցաշարի հաղթող

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրջազգային մրցաշարում այսօր տեղի են ունենում եզրափակիչ մենամարտեր, հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթել է Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին և նվաճել ոսկե մեդալ: Այսպիսով, հավաքականը հայրենիք կվերադառնա նվաճած 1 ոսկե մեդալով:

Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ նոկաուտի էր ենթարկել Տայպեն ներկայացնող Պան Հունգ-Մինին, 2-րդ մենամարտում Բաչկովը հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որում էլ հաղթել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ Թայլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային: Իսկ կիսաեզրափակչում Հովհաննեսը հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Գրիգորի Լիզունենկոյին և ճանապարհ հարթել դեպի եզրափակիչ:

Հիշեցնենք՝  հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես եկան հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:


Կարեն Տոնականյանը դուրս է մնում հետագա պայքարից, սակայն նվաճում Աշխարհի առաջնության ուղեգիր

Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի մրցաշարում

5 բռնցքամարտիկ հավականում է նվաճել ոսկե մեդալ Թբիլիսիի մրցաշարում

Ստրանջա-2017. Բաչկովը եզրափակչում է

Ստրանջա 2017. Տոնականյանն ու Վլադիմիր Մարգարյանը դուրս են մնում հետագա պայքարից

Ստրանջա-2017. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Ստրանջա-2017. Վլադիմիր Մարգարյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

Ստրանջա-2017. Վահե Բադալյանը և Հենրիխ Սարգսյանը դուրս են մնում հետագա պայքարից

Ստրանջա-2017. Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել մրցակցին

Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 9 բռնցքամարտիկ

Կարեն Աղամալյան. «Իմ կարծիքով՝ երկու տղաներն էլ այսօր չեն պարտվել»

Ռիո 2016. Հովհաննես Բաչկովը ցավալի պարտություն է կրում

Օգոստոսի 14. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Ռիո-2016. Հովհաննես Բաչկովն իր մենամարտի ֆավորիտն է

Ռիո-2016. Բաչկովն այսօրվա երկրորդ հաղթանակն է տոնում

Օգոստոսի 10. Ռիո 2016. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը (Երևանի ժամանակով)