Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հոլանդացի երկրպագուների հիասքանչ քայլը

Հոլանդական «Դեն Հագի» երկրպագուները, իմանալով, որ «Ֆեյենորդի» դեմ հանդիպմանը մարզադաշտում են լինելու ծանր հիվանդություններով տառապող մի շարք երեխաներ, իրենց հետ մարզադաշտ են բերել մեծ քանակությամբ խաղալիքներ:

«Ամբողջ Ֆեյենորդն է շնորհակալ «Դեն Հագի» երկրպագուներին նման քայլի համար: Հուսով ենք՝ բոլոր երեխաները գոհ մնացին այն ամենից, ինչ եղավ խաղադաշտում»,- գրված է «Ֆեյենորդի» պաշտոնական հաղորդագրությունում: