Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հոկեյի «Արարատ» ակումբը դուրս է եկել Բելառուսի առաջնության փլեյ-օֆֆ

Ավարտվել է Բելառուսի հոկեյի Բարձրագույն դիվիզիոնի 2016/17 մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը: Երևանը ներկայացնող «Արարատ» ակումբը փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել:

«Արարատը» 44 խաղում վաստակած 74 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը՝ 12 թիմերի շարքում: Փլեյ-օֆֆում «Արարատը» կմրցի «Գոմել-2»-ի հետ:

Հիշեցնենք, որ «Արարատ» ակումբը գրանցված է որպես հայկական թիմ, բայց ներկայումս տեղակայված է Բելառուսի Օրշա քաղաքում: Թիմի կազմի կորիզը կազմում են հայ հոկեյիստները: