Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հոկեյ. «Արարատը» հավասարեցրել է շարքի հաշիվը

Տափօղակով հոկեյի Բելառուսի Բարձրագույն լիգայի փլեյ-օֆֆում հայկական «Արարատ» ակումբն արդեն 2 հանդիպում է անցկացրել։

Երեկ «Արարատը» մրցակցի հարկի տակ 3-4 հաշվով պարտվել է «Գոմել-2»-ին։ Իսկ ահա այսօր հայկական թիմը 6-2 հաշվով պարտության է մատնել նույն մրցակցին և հավասարեցրել շարքի հաշիվը։

Նշենք, որ 1/4 եզրափակիչ փուլը կհաղթահարի այն թիմը, որն առաջինը 3 հաղթանակ կտանի շարքում։