Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հինգ ոչ-ոքիներից հետո Գաբրիել Սարգսյանը վայելեց հաղթանակի բերկրանքը

Գաբրիել Սարգսյան

Մեն կղզում ընթացող շախմատի «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարի նախավերջին՝  8-րդ տուրում Հրանտ Մելքումյանը կրկին հայ շախմատիստներից վերջինն ավարտեց իր մրցավեճը: Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Դոնչենկոյի հետ պարտիայում Մելքումյանը 83-րդ քայլին հաշտություն կնքեց: Նա 5,5 միավորով 15-րդ տեղում է:

2 անընդմեջ պարտություններից հետո Սերգեյ Մովսիսյանն իր օգտին հաղթական միավոր գրանցեց՝ առավելության հասնելով ավստրալացի Մաքս Իլինգվորտի նկատմամբ: Մովսիսյանը վաստակեց 5 միավոր և տեղափոխվեց 19-րդ հորիզոնական:

Հաղթանակի բերկրանքը վայելեց նաև Գաբրիել Սարգսյանը, ով նախորդ 5 պարտիաներն ավարտել էր ոչ-ոքի: Նրա մրցակիցը իսրայելցի միջազգային վարպետ Յուլիա Շվայգերն էր: Գաբրիելը 5,5 միավորով 14–րդ տեղում է: Նա առայժմ անպարտելի է:

Տուրի կենտրոնական հանդիպումը մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի և նրան հետապնդող Ֆաբիանո Կարուանայի մրցախաղն էր, որում մրցակիցները բաժանվեցին խաղաղությամբ: Էլյանովը 7 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրան կես միավոր է զիջում Ֆաբիանո Կարուանան: 6-ական միավոր են վաստակել Ուեսլի Սոն, Մայքլ Ադամսը, Մաքսիմ Ռոդշտեյնը, Արկադի Նայդիչն ու Ալեքսեյ Շիրովը:


Տիգրան Քոթանջյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից

Քոթանջյանն առաջադիմեց, Սարգսյանը՝ նահանջեց

Գաբրիել Սարգսյանն առաջատարին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստները զիջեցին առաջատարի իրենց դիրքերը

Հայ գրոսմայստերների եռյակի հաղթական մեկնարկը

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Անպարտելի Գաբրիել Սարգսյանն արժանացավ դրամական պարգևի

Վլադիմիր Հակոբյանը մրցանակների հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը միացավ առաջատարներին հետապնդողներին

Հայ շախմատիստների հաղթական օրը

Հակոբյանն ու Սարգսյանը մեկնարկում կեսական միավոր վաստակեցին

Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Գաբրիել Սարգսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում երեք առաջատարներին

Միակ կես միավորն իր օգտին գրանցեց Գաբրիել Սարգսյանը