Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հիգուայինը «Յուվենտուսում» կրկնել է 59 տարվա վաղեմության ռեկորդը

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը, ով դուբլի հեղինակ էր դարձել Ա Սերիայի 31-րդ տուրի՝ «Կիևոյի» հետ խաղում (2-0), իր 20-րդ գոլն է խփել Իտալիայի ընթացիկ առաջնությունում:

Արգենտինացին 1958 թվականից ի վեր դարձել է թուրինյան ակումբի առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է հատել այդքան գոլի սահմանագիծը թիմում իր դեբյուտային մրցաշրջանում: Վերջին անգամ նմանատիպ հաջողության էին հասել Ջոն Չարլզն ու Օմար Սիվորին, երկուսն էլ՝ 1957/58թթ. մրցաշրջանում:

Հավելենք՝ Հիգուայինը «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման և դարձել 27 գոլի հեղինակ: Բացի այդ, արգենտինացին երեկվա մրցավեճում իր 6-րդ դուբլն է ձևակերպել Ա Սերիայում «բյանկոներիների» կազմում: Հաշվի առնելով նաև «Նապոլիում» ելույթները՝ «Կիևոյի» հետ հանդիպումը 25-րդ խաղն էր Իտալիայի առաջնությունում, որում Հիգուայինին հաջողվել է դառնալ 2 և ավել գոլի հեղինակ:


«Յուվենտուսը» նվաճում է տարվա առաջին տիտղոսը (տեսանյութ)

Անգլիական ակումբը պայմանագիր է առաջարկել Դանի Ալվեշին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

«Յուվենտուսը» կփորձի գնել «Ռոմայի» կիսապաշտպանին, ով ատելությամբ է լցված թուրինյան ակումբի հանդեպ

«Արսենալը» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին» տրանսֆերային շուկայում

Դուգլաս Կոստան հեռանում է Մյունխենի «Բավարիայից»

«Ռոման» կամային հաղթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ և սրեց չեմպիոնական պայքարը (տեսանյութ)

«Ռոմա» – «Յուվենտուս». Հայտնի են մեկնարկային կազմերը

5 տարի առաջ այս օրը Ալեսանդրո Դել Պիերոն իր վերջին տնային խաղն անցկացրեց «Յուվենտուսի» կազմում (տեսանյութ)

Ալեգրի. «Նա արժանի է «Ոսկե գնդակին», նույնիսկ առանց Չեմպիոնների լիգայի տիտղոսի»

«Յուվենտուսի» ֆուտբոլիստը կարող է բաց թողել «Ռեալի» դեմ խաղը

Պաշտոնական. «Յուվենտուսը» և «Բավարիան» հասան վերջնական համաձայնության

Ինիեստա. «Ռեալը» և «Յուվենտուսը» արդարացի են հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»

Գերմանացի մրցավարները կսպասարկեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, իսկ սլովենացիները՝ Եվրոպա լիգան

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Դիբալա. «Կցանկանայի խաղադաշտ դուրս գալ Զիդանի հետ»