Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հիգուային. «Բուֆոնը բացառիկ է. նա հաղթել է ամեն ինչ, բայց մարզվում է երեխայի պես»

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը հայտարարել է, որ չի զղջում ամռանը «Ծեր Սինյորայի» շարքերը համալրելու համար:

«Մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց պետք է հանգստություն պահպանել: Գիտեմ, որ հզոր թիմ ունենք, որը կարող է պայքարել բոլոր տիտղոսների համար: Եվ այդ ճանապարհորդությունը սկսվում է «Պորտուի» հետ դիմակայությունով:

Երբ դուք մեկ թիմում եք խաղում լավագույնների հետ, ապա կատարելագործվելու լավ հնարավորություն ունեք: Նայե՛ք Բուֆոնին. նա բացառիկ ֆուտբոլիստ է, ով հաղթել է ամեն ինչ, բայց դեռ մարզվում է երեխայի պես: Դա վերաբերում է նաև մյուսներին: Մենք հաղթանակների քաղց ունենք: Գիտեմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ տեղափոխվելով «Յուվենտուս», և որևէ ճնշում չեմ զգում: Ես արդեն 29 տարեկան եմ և վաղուց հասունացել եմ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար:

«Յուվենտուսի» մարզադաշտում խաղալը հաճույք է: Մինչ խաղադաշտ դուրս գալը դու տեսնում ես Պլատինիի, Բաջիոյի, Զիդանի և Դել Պիերոյի լուսանկարներն ու ինքդ քեզ հարցնում. «Ինչպե՞ս ես կարող եմ չզոհաբերել ամեն ինչ հանուն այս ամենի»»,- ասել է արգենտինացի հարձակվողը:


«Յուվենտուսը» նվաճում է տարվա առաջին տիտղոսը (տեսանյութ)

Անգլիական ակումբը պայմանագիր է առաջարկել Դանի Ալվեշին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

«Յուվենտուսը» կփորձի գնել «Ռոմայի» կիսապաշտպանին, ով ատելությամբ է լցված թուրինյան ակումբի հանդեպ

«Արսենալը» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին» տրանսֆերային շուկայում

Դուգլաս Կոստան հեռանում է Մյունխենի «Բավարիայից»

«Ռոման» կամային հաղթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ և սրեց չեմպիոնական պայքարը (տեսանյութ)

«Ռոմա» – «Յուվենտուս». Հայտնի են մեկնարկային կազմերը

5 տարի առաջ այս օրը Ալեսանդրո Դել Պիերոն իր վերջին տնային խաղն անցկացրեց «Յուվենտուսի» կազմում (տեսանյութ)

Ալեգրի. «Նա արժանի է «Ոսկե գնդակին», նույնիսկ առանց Չեմպիոնների լիգայի տիտղոսի»

«Յուվենտուսի» ֆուտբոլիստը կարող է բաց թողել «Ռեալի» դեմ խաղը

Պաշտոնական. «Յուվենտուսը» և «Բավարիան» հասան վերջնական համաձայնության

Ինիեստա. «Ռեալը» և «Յուվենտուսը» արդարացի են հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»

Գերմանացի մրցավարները կսպասարկեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, իսկ սլովենացիները՝ Եվրոպա լիգան

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Դիբալա. «Կցանկանայի խաղադաշտ դուրս գալ Զիդանի հետ»