Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հիգուաին. «Լաց էի լինում «Ռեալից» և «Նապոլիից» հեռանալիս»

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուաինը պատմել է, որ ժամանակին իր համար շատ դժվար էր «Ռեալից» և «Նապոլիից» հեռանալը:

«Ֆուտբոլը ինձ ստիպել է արտասվել  թե՛ ուրախությունից,  թե՛ տխրությունից: Երբ հեռանում էի «Ռեալից», լաց էի լինում: Միշտ կապվում եմ այն ակումբների հետ, որտեղ խաղում եմ: Այդ թիմերից հեռանալիս դժվար ժամանակների միջով եմ անցել»:

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը  խոսել է նաև «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղի սպասումներից:

«Ինձ համար «Բարսելոնայի» հետ հանդիպումները յուրահատուկ կլինեն, քանի որ դրանք շանս են հզոր մրցակցին պայքարից դուրս թողնելու: Բացի այդ, դա լրացուցիչ վստահություն կհաղորդի թիմին:

Մենք հավատում ենք մեր ուժերին և վստահ ենք, որ կարող ենք հաղթահարել նրանց»,-Marca-ն է փոխանցում Հիգուաինի խոսքերը:

«Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին՝ 22:45-ին:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

«Յուվենտուսը» նվաճում է տարվա առաջին տիտղոսը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)