Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՀՀ գավաթի կիսաեզրափակիչ. «Փյունիկը» կամային հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ (տեսանյութ)

Հայաստանի գավաթի 2016/17թթ. խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին մրցավեճում «Փյունիկը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ:

Հաշիվը բացել էին հյուրերը: 28-րդ րոպեին հաջողություն էր հասել Նենադ Ինյացը՝ օգտվելով մրցակցի պաշտպանության սխալից: Այդուհանդերձ, դաշտի տերերը մինչ ընդմիջում հավասարեցրին հաշիվը: 36-րդ րոպեին հեռահար հարվածով հրաշալի գոլ հեղինակեց Պետրոս Ավետիսյանը:

Փյունիկցիները հաղթանակ կորզեցին 53-րդ րոպեին, երբ «Բանանցի» պաշտպանների անհամաձայնեցված գործողությունների արդյունքում գրանցվեց ինքնագոլ՝ 2-1:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 25-ին, «Բանանցի» հարկի տակ:

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Փյունիկ»՝ 13. Վալերի Ոսկոնյան, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 16. Ռոբերտ Հակոբյան (26. Ալիկ Առաքելյան), 6. Նարեկ Ասլանյան, 30. Վահագն Հայրապետյան (18. Արթուր Նադիրյան), 7. Պետրոս Ավետիսյան (8. Արմեն Նահապետյան), 9. Ռազմիկ Հակոբյան, 33. Գևորգ Հարությունյան, 10. Վարդան Պողոսյան (11. Էրիկ Պետրոսյան):

Մնացին պահեստայինների նստարանին՝ 12. Գոռ Մանուկյան, 4. Արամ Շախնազարյան, 20. Սամվել Սպերցյան:

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան:ս

«Բանանց»՝ 70. Արամ Հայրապետյան, 2. Հակոբ Համբարձումյան, 19. Վլատկո Դրոբառով, 55. Լայոնել Ադամս, 23. Նարեկ Պետրոսյան, 20. Կարեն Հարությունյան (9. Արամ Քոչարյան), 18. Վահագն Այվազյան (6. Արամ Խամոյան), 14. Էմիլ Եղիազարյան (17. Հովհաննես Իլանգյոզյան), 7. Արամ Բարեղամյան, 10. Նորայր Գյոզալյան, 12. Նենադ Ինյաց (8. Հայկ Ոսկանյան):

Մնացին պահեստայինների նստարանին՝ 22. Ստեփան Ղազարյան, 3. Գևորգ Խուլոյան, 25. Ժիրայր Մարգարյան:

Գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Արամ Ոսկանյան. «Չեմ թաքցնում՝ «Բանանցում» լինելու են լեգեոներ և տեղացի նոր ֆուտբոլիստներ»