Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՀՀ առաջնությունների մրցանակակիրները

Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Ալաշկերտը» ՀՀ առաջնություններում մրցանակակիր դարձած 13-րդ ակումբն է: Գյումրիի «Շիրակն» իր պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ ՀՀ փոխչեմպիոն, իսկ ահա «Փյունիկի» ֆուտբոլիստներն առաջին անգամ արժանացան բրոնզե մեդալների:

«Շիրակը» վերջին 4 առաջնությունների ամենակայուն թիմն է, որը մշտապես տեղ է զբաղեցրել մրցանակային եռյակում: Այդ ընթացքում գյումրեցիները մեկական անգամ արժանացել են չեմպիոնի տիտղոսին և բրոնզե մեդալներին, 2 անգամ էլ արծաթե մրցանակակիր են դարձել:

Հայաստանի առաջնությունների ամենատիտղոսակիր ակումբը «Փյունիկն» է (1992-1995թթ. հանդես է եկել ՀՄԸՄ անվանումով): Մասնակցելով բարձրագույն խմբի 24 առաջնություններից 22-ին (բացառությամբ 1999-2000թթ.), «Փյունիկը» 17 անգամ դարձել է մրցանակակիր, ընդ որում բոլորից հաճախ` 14 անգամ չեմպիոն է հռչակվել: 10 տարի անընդմեջ՝ 2001-2010թթ. փյունիկցիներն ուժեղագույնն են ճանաչվել Հայաստանում, ինչը ևս յուրատեսակ ռեկորդ է: Միայն 1993, 1997, 1998, 2012/13 և 2013/14 թթ. են փյունիկցիները մնացել առանց մեդալների:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է Հայաստանի առաջնություններում մրցանակակիր դարձած թիմերի ցուցանիշները:

Թիմեր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1.«Փյունիկ» 14 2 1 17
2.«Շիրակ» 4 7 3 14
3.«Բանանց» 1 4 5 10
4.«Միկա» 4 3 7
5.«Արարատ» 1 4 1 6
6.«Ուլիս» 1 1 2 4
7.«Երևան» 1 3 4
8.«Արաքս» 2 1 3
9.«Գանձասար» 3 3
10.«Ալաշկերտ» 1 1
11.«Զվարթնոց» 1 1
12. «Էրեբունի-ՀՄՄ» 1 1
13.«Սպարտակ» 1 1

Իսկ ահա թե ինչպիսի տեսք է ունեցել մրցանակային եռյակը տարբեր տարիներին: Հիշեցնենք, որ 1992թ. կայացած անդրանիկ առաջնությունում միանգամից 2 թիմեր` ՀՄԸՄ-ն ու «Շիրակը» հռչակվեցին Հայաստանի չեմպիոններ, իսկ «Բանանցին» հանձնվեցին բրոնզե մեդալները: ՀՀ կրկնակի չեմպիոն Արարատի «Ցեմենտը» 2000թ. հանդես է եկել «Արաքս» անվանումով:

Թվական Չեմպիոն 2-րդ տեղ 3-րդ տեղ
1992 ՀՄԸՄ, «Շիրակ» «Բանանց»
1993 «Արարատ» «Շիրակ» «Բանանց»
1994 «Շիրակ» ՀՄԸՄ «Արարատ»
1995/96 «Փյունիկ» «Շիրակ» «Երևան»
1996/97 «Փյունիկ» «Արարատ» «Երևան»
1997 «Երևան» «Շիրակ» «Էրեբունի-ՀՄՄ»
1998 «Ցեմենտ» «Շիրակ» «Երևան»
1999 «Շիրակ» «Արարատ» «Ցեմենտ»
2000 «Արաքս» «Արարատ» «Շիրակ»
2001 «Փյունիկ» «Զվարթնոց» «Սպարտակ»
2002 «Փյունիկ» «Շիրակ» «Բանանց»
2003 «Փյունիկ» «Բանանց» «Շիրակ»
2004 «Փյունիկ» «Միկա» «Բանանց»
2005 «Փյունիկ» «Միկա» «Բանանց»
2006 «Փյունիկ» «Բանանց» «Միկա»
2007 «Փյունիկ» «Բանանց» «Միկա»
2008 «Փյունիկ» «Արարատ» «Գանձասար»
2009 «Փյունիկ» «Միկա» «Ուլիս»
2010 «Փյունիկ» «Բանանց» «Ուլիս»
2011 «Ուլիս» «Փյունիկ» «Գանձասար»
2012/13 «Շիրակ» «Միկա» «Գանձասար»
2013/14 «Բանանց» «Շիրակ» «Միկա»
2014/15 «Փյունիկ» «Ուլիս» «Շիրակ»
2015/16 «Ալաշկերտ» «Շիրակ» «Փյունիկ»

 


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Վարդան Բիչախչյան. «Սա «Շիրակի» լավագույն խաղն էր 2017 թվականին»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 3-2. Այվազովի կոպիտ սխալը հաղթանակ պարգևեց կապանցիներին (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Թեժ պայքար՝ երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը