Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՀՀ առաջնության թեժ վերջնամասը և անկասելի Յուրա Մովսիսյանը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 16-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանը» Երևանի ֆուտբոլի ակադեմիայում 2-1 հաշվով առավելության է հասել «Փյունիկի» նկատմամբ: Հաշիվը բացել է Լուբամբո Մուսոնդան, 11-մետրանոցի արդյունքում կրկնապատկել՝ Արա Խաչատրյանը: Երևանյան թիմից միակ պատասխան գոլը խաղի վերջին վայրկյաններին խփել է Արթուր Քարտաշյանը:

  • Հերթական տուրից հետո առաջնությունում երկիշխանություն է՝ «Գանձասար-Կապանն» ու «Ալաշկերտը» միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը (45-ական միավոր): «Շիրակը» 43 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Փյունիկը» 36 միավորով 4-րդ հորիզոնականում է:
  • Ամերիկյան ՄԼՍ-ի Արևմտյան Կոնֆերենցիայի 7-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Կոլորադոյին»: Յուրա Մովսիսյանը հաշիվը հավասարեցրել է 85-րդ րոպեին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Մովսիսյանը, ով մասնակցել ամբողջ հանդիպմանը, ՄԼՍ-ի ընթացիկ առաջնությունում արդեն անցկացրել է 7 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ: «Ռեալ Սոլթ Լեյքը» 6-րդ տեղում է:

  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Տոմին»: Էդգար Մանուչարյանը խաղադաշտ է դուրս եկել 63-րդ րոպեին: «Ուրալն» ընթանում է 11-րդ հորիզոնականում:

Էդդդգար Մանուչարյան

  • Ամերիկյան ՄԼՍ-ի Արևելյան Կոնֆերենցիայի 6-րդ տուրում «Չիկագո Ֆայրը» 3-0 հաշվով առավելության է հասել «Նյու Ինգլենդ Ռեվոլուշնի» նկատմամբ: Դավիթ Արշակյանը չի հայտնվել իր թիմի հայտացուցակում:
  • Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի 23-րդ տուրում «Լեգիոնը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Անգուշտի» հետ: Յուրի Ուդունյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Լեգիոնը» 16-րդ հորիզոնականում է:
  • Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի 23-րդ տուրում «Արմավիրը» մրցակցի հարկի տակ երեքական գնդակ է փոխանակել «Մաշուկայի» հետ: Էդուարդ Լուսիկյանը մասնակցել է ամբողջ խաղին՝ ստանալով դեղին քարտ: Արսեն Պապիկյանի գլխավորած թիմը 2-րդ հորիզոնականում է:
  • Չեխիայի Երիտասարդական լիգայի 24-րդ տուրում «Տեպլիցեն» հյուրընկալել է «Դինամո Չ.»-ին և զիջել 1-2 հաշվով: Դավիթ Մարտիրոսյանը փոխարինվել է 82-րդ րոպեին: «Տեպլիցե Մ-21»-ը գտնվում է 9-րդ տեղում: