Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՀՖՖ-ն պարզեցրել է մրցումների անցկացման կանոնակարգը

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էր ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2015-2016 թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 6-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի վերանայման առաջարկի քննարկումը:

Համաձայն ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2015-2016 թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 6-րդ հոդվածի 5-րդ կետի՝ «Նոր կազմավորված և ՀՖՖ Առաջին խմբի առաջնության մասնակցության Հավաստագիր ներկայացրած ակումբները պարտավոր են դիմումի հետ միասին ՀՖՖ-ին ներկայացնել Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, Կանոնադրության պատճենը` հաստատված կազմակերպության կնիքով, Երեք տարվա կտրվածքով բանկային երաշխիք` տարեկան 80.000.000 ՀՀ դրամի չափով»:

 Համաձայն ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2015-2016 թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 6-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Նախորդ կետում նշված ակումբները Հավաստագիր ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են նաև ՀՖՖ-ում դեպոնացնել 80.000.000 ՀՀ դրամի չափով դրամական երաշխիք, որը ենթակա է վերադարձման թիմի մասնակցությամբ երրորդ մրցաշրջանի ավարտից հետո, երեք օրվա ընթացքում: Նշված ժամկետից շուտ առաջնությունը լքելու կամ առաջնությանը մասնակցության հայտ չներկայացնելու դեպքում` ՀՖՖ-ում դեպոնացված երաշխիքային գումարը ենթակա չէ վերադարձման»:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հաստատեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկը՝ ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2015-2016 թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 6-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը ուժը կորցրած ճանաչելու մասին:


ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Հայաստան

Մեկօրյա այցով Հայաստանում կլինի ՈՒԵՖԱ-ի նախագահը

Ռուբեն Հայրապետյան. «Մխիթարյանի նպաստը ֆուտբոլի ասպարեզում անուրանալի է»

Հայտնի են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի անունները

Հայաստանի 2016թ. լավագույն մարզչի կոչմանը հավակնում են 8 մասնագետներ

Ովքեր են հավակնում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը. ՀՖՖ-ն ներկայացրել է թեկնածուներին

Ռուբեն Հայրապետյան. «Մենք և Իրանը դարերով բարեկամ ժողովուրդներ ենք եղել. փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինի»

«Արարատի» պատասխանը ՀՖՖ-ին. Լեգենդար ակումբը ներկայացրել է մրցավարական կասկածելի որոշումները (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան. «Մովսիսյանի հարցով վերջնական որոշում ենք կայացրել ՀՖՖ նախագահի հետ»

Ռուբեն Հայրապետյան. «Սպորտի նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբուժությամբ»

«Շիրակն» առարկություն է ներկայացրել ՀՖՖ

ՀՖՖ-ի հաղորդագրությունը Մխիթարյանի վերաբերյալ

Հայտնի են Հայաստան – Ռումինիա հանդիպման տոմսերի գները

Ո՞ւմ թեկնածությունը կպաշտպանի ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ի նախագահական ընտրություններում

Մխիթարյանի բուժզննման արդյունքները

Տեղի է ունեցել Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի 2015/2016 թթ. մրցանակաբաշխությունը