Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՀՖՖ-ն հաստատեց, Մխիթարյանը չի մասնակցի Ռումինիայի և Լեհաստանի հետ խաղերին

Henrikh Mkhitaryan, Armenia - Belarus

Հոկտեմբերի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում` համապատասխանաբար հյուրընկալելով Ռումինիայի և հյուրընկալվելով Լեհաստանի հավաքականին: Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել էր այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պետք է պատրաստվեն առաջիկա հանդիպումներին, սակայն հայտացուցակում տեղի են ունեցել փոփոխություններ: Հենրիխ Մխիթարյանը չի միանա Հայաստանի հավաքականին, քանի որ դեռ վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից: Հավաքականի կազմում չեն լինի նաև Գևորգ Հովհաննիսյանը, ով կոտրել է ձեռքը Հայաստանի առաջնության «Արարատ»-«Շիրակ» հանդիպման ժամանակ, ինչպես նաև Արտակ Եդիգարյանը, որը վնասվածք է ստացել «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակ: Նրանց փոխարեն հավաքական են հրավիրվել Վահագն Մինասյանը և Անդրանիկ Ոսկանյանը «Ալաշկերտից» և Գեղամ Հարությունյանը «Գանձասար-Կապանից»: Այսպիսով, հավաքականի կազմում Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին կպատրաստվեն հետևյալ 23 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով «Շիրակ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս
Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Վահագն Մինասյան «Ալաշկերտ»
Անդրանիկ Ոսկանյան «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»
Զավեն Բադոյան, «Բանանց»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Հարձակվողներ
Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»
Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին