Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հերերան խոսել է «Բարսելոնայի» հետաքրքրության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Հերերան անդրադարձել է «Բարսելոնայի» հետաքրքրությանը և ընդգծել, որ առաջարկ չի ստացել կատալոնական ակումբից: Իսպանացին նաև ավելացրել է, որ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակներում շատ մոտիվացնող է:

«Բարսելոնայի՞ հետաքրքրությունը, ոչինչ չի եղել: «Մանչեսթեր Յունայթեդում» ես ինձ երջանիկ եմ զգում, ինձ այստեղ գնահատում են:

«Ռեալը» այս պահին աշխարհի ամենաուժեղ ակումբն է, և դա մեզ համար հիանալի շարժառիթ է ու ստուգում: Եթե մենք խաղայինք «Յուվենտուսի» հետ, ես նույն կերպ տրամադրված կլինեի, չէ՞ որ սա Սուպերգավաթն է»,-AS-ն է մեջբերում Հերերայի խոսքերը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Բարսելոնան» դիտարկում է 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը ձեռք բերելու հարցը, եթե չհաջովի գնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերը: