Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հերերա. «Զլատանը հանճար է, բայց երբեմն շատ նյարդայնացնող է»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Հերերան իր թիմակից Զլատանին Իբրահիմովիչին անվանել է հանճար, բայց նաև կատակել է, որ երբեմն շվեդ ֆուտբոլիստի միշտ հաղթելու ձգտումը զայրացնում է իրեն:

Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանի բոլոր խաղարկություններում արդեն հասցրել է 26 գոլ հեղինակել ու 7 գոլային փոխանցում կատարել:

«Նա հանճար է: Նա իրավունք ունի ասել, որ կարող է 30 խփել կամ որ լավագույնն է, քանի որ նա կարող է կրել իր խոսքերի պատասխանատվությունը:

Սակայն երբեմն Իբրահիմովիչը նյարդայնացնող է, քանի որ նա ցանկանում է հաղթել ամեն ինչում, նույնիսկ թենիս-ֆուտբոլում»,-ընդգծել է իսպանացի ֆուտբոլիստը: