Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Նգոլո Կանտեի

FA գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակում մարտի 13-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45-ին:

Manchester Evening News-ը, անդրադառնալով առաջիկա խաղին, առանձնացրել է այն գոտիները, որտեղ «Յունայթեդը» պետք է առավելություն ունենա: Խոսքը վերաբերում է նաև Հենրիխ Մխիթարյան – Նգոլո Կանտե դիմակայությանը, որտեղ կայքը ֆավորիտ է համարում 28-ամյա հայ կիսապաշտպանին:

«Զլատան Իբրահիմովիչի բացակայության պայմաններում Հենրիխ Մխիթարյանը վերջին 7 խաղում խփած 4 գոլով «Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկուն է: Հայ կիսապաշտպանը «Սթեմֆորդ Բրիջում», ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի «10» համարի դիրքն ու անմիջական հակամարտության մեջ կմտնի Նգոլո Կանտեի հետ:

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանությունում ցուցադրած հիանալի խաղի արդյունքում Կանտեն գրավեց «Չելսիին»: Նա կարևոր նշանակություն ունի նաև Անտոնիո Կոնտեի թիմում, քանի որ կասեցնում է մրցակցի գրոհներն ու արագ հակագրոհ կազմակերպում:

Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի ստեղծագործ, արագ ֆուտբոլիստն է, որն իսկական սպառնալիք է մրցակցի համար՝ չնայած նրան, որ 0-4-ի ժամանակ Մոուրինյոյի հավակնորդների թվում չէր:

Մխիթարյանն իհարկե կարող է խնդիրներ ստեղծել Կանտեի համար, սակայն միևնույն ժամանակ պետք է կարողանա կասեցնել 25-ամյա ֆրանսիացու առաջխաղացումը»,- գրել է կայքը:


FA-ն տուգանել է «Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը կարող է որակազրկվել 5 խաղով

«Յունայթեդի» կիսապաշտպանը որակազրկվեց

«Յունայթեդը» պարտվեց «Չելսիին» ու դուրս մնաց գավաթի խաղարկությունից (տեսանյութ)

Եթե միայն տեսախցիկները չլինեին… Մոուրինյոն ու Կոնտեն բարկանում են (տեսանյութ)

«Չելսի» – «Ման. Յունայթեդ». Էրերան հեռացվում է, Մխիթարյանը՝ փոխարինվում (տեսանյութ)

«Չելսի» – «Ման. Յունայթեդ». Մխիթարյանի առաջին հարվածը դեպի դարպասը, Դե Խեայի ֆանտաստիկ սեյվը (տեսանյութ)

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

«Արսենալը» 50 հազար ֆունտ կտրամադրի «Սատոն Յունայթեդին»

«Արսենալը»՝ FA գավաթի քառորդ եզրափակիչում (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Արսենալը» հաղթում է «Սատոն Յունայթեդին» (տեսանյութ)

Քեյնի հեթ-տրիկը «Տոտենհեմին» քառորդ եզրափակիչ դուրս բերեց (տեսանյութ)

«Բլեքբերն Ռովերս» – «Մանչեսթեր Յունայթեդ». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

Մխիթարյանն ու Իբրահիմովիչը ժամանել են «Էվուդ Պարկ»

«Բարնլիի» ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել թոշակառուների հետ

FA գավաթ. «Լեսթերը» դժվարությամբ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)