Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց կատարեց պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որի բարձր հովանու ներքո էլ արդիականացվել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցավ Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցեց և լուսանկարվեց նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ստորագրությամբ նկարներ նվիրաբերեց նրանց:

Այնուհետև Հենրիխ Մխիթարյանն այցելեց կենտրոնի խաղասրահ, որտեղ հավաքվել էին տասնյակ երեխաներ: Հենրիխ Մխիթարյանը կլոր սեղանի շուրջ զրուցեց, խաղաց և լուսանկարվեց նրանցից յուրաքանչյուրի հետ, նրանց նույնպես հանձնեց նվերներ, իսկ երեխաները Մխիթարյանին նվիրեցին իրենց պատրաստած պաստառը և նրա համար կատարեցին իրենց իսկ մշակած երգը: Մխիթարյանը հույս հայտնեց, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման և ապաքինման հարցում: «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»:

ՀՖՖ պաշտոնական կայք


ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը

Ազգերի լիգա. Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հայտնվել նույն լիգայում, բայց ոչ խմբում

Abola. Գևորգ Ղազարյանը վերադարձել է Պորտուգալիա

Հենրիխ Մխիթարյանի բարեգործական այցը Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայտնի է, թե ով կսպասարկի Հայաստան – Ղազախստան հանդիպումը

Արթուր Պետրոսյանը հրապարակեց ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը

Հայաստանի ազգային հավաքականը հունիսին ընկերական հանդիպում կանցկացնի

Տեղեկություն Հայաստան – Ղազախստան հանդիպման տոմսերի վերաբերյալ

Հենրիխ Մխիթարյանն ու ևս 17 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

Դավիթ Մանոյանը բաց կթողնի Հայաստան-Ղազախստան հանդիպումը

Հայտնի է Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերի արժեքը

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին

Հայաստանի հավաքականն «Ազգերի Գավաթում» կմեկնարկի 4-րդ դիվիզիոնում

Արաս Օզբիլիսի որդին սովորում է ֆուտբոլ խաղալ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Արթուր Պետրոսյանը ազգային հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստների