Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Հենրիխ, հանկարծ գոլ չխփե՛ս». Իվան Դանիելյանցը՝ Մխիթարյանի մասին

«Ռոստով» – «ՄՅՈՒ» խաղին ընդառաջ տեղի ունեցավ նաև տանտերերի գլխավոր մարզիչ Իվան Դանիելյանցի մամուլի ասուլիս։ VivaroNews.am-ի թղթակից Կարեն Ռաֆայելյանը հարց ուղղեց, թե ինչպես է մարզիչը վերաբերվում Հենրիխ Մխիթարյանին որպես մրցակցի առանցքային ֆուտբոլիստ և որպես իր հայրենակից։

«Ինձ շատ հաճելի է, որ իմ հայրենակիցը խաղում է այդպիսի բարձր մակարդակի թիմում։ Ինչ վերաբերում է նրա առանձնահատուկ կարևորությանն առաջիկա խաղում, ապա ես [«Մանչեսթեր Յունայթեդի»] ոչ մի ֆուտբոլիստի էլ չէի թերագնահատի։ Այդ թիմում հավաքված են միևնույն մակարդակի ֆուտբոլիստներ, թե՛ Հենրիխ Մխիթարյանը, թե՛ մյուսները վաղը կարող են շատ վտանգավոր լինել։

Իհարկե, վաղը նաև շատ հայ երկրպագուներ են լինելու, ես շատերին եմ այսօր հանդիպել։ Կարծում եմ, մարզադաշտում բոլոր հայերը երկրպագելու են նրան, բայց մյուս կողմից էլ իրենց մտքում ասելու են. «Հենրիխ, հանկարծ գոլ չխփե՛ս»,-նշեց Իվան Դանիելյանցը։