Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հենրիխ Մխիթարյան. «Կցանկանայի հայ մանուկներին սովորեցնել ֆուտբոլային իմ փիլիսոփայությունը»

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայումս թիմի հետ ԱՄՆ-ում պատրաստվում է 2017/18 մրցաշրջանին և իր գրաֆիկում ժամանակ է գտել ու պատասխանել հեղինակավոր իսպանական պարբերական Marca-ի թղթակցի հարցերին:

Հայաստանի հավաքականի ավագը խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է հայ երկրպագուների աջակցությունը զգալը:

«Դա մեծ պատիվ է և միաժամանակ մեծ պատասխանատվություն: Մեծ պատիվ է հասկանալը, որ մի ողջ ազգ կանգնած է քո մեջքին և նաև պատասխանատվություն, քանի որ պետք է ելույթ ունենալ, այնքան լավ, որքան կարող եմ, որպեսզի նրանց ոգևորվածությունը բարձր լինի:

Շատ յուրահատուկ է զգալ, թե որքան են մարդիկ հպարտանում քեզանով, չնայած երբ մտնում եմ խաղադաշտ լիովին կենտրոնանում եմ ֆուտբոլի վրա:

Մտածե՞լ եմ Հայաստանում իմ ֆուտբոլի ակադեմիան բացելու մասին, այո, և կցանկանայի այդ գաղափարը զարգացնել հետագայում, ու սովորնել հայ մանուկներին ֆուտբոլի իմ փիլիսոփայությունը»,-ընդգծել է Մխիթարյանը:


WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

Հենրիխ Մխիթարյանի գոլը հավակնում է այս մրցաշրջանի լավագույն գոլի կոչմանը

Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

Հայտնի է՝ քանի տոմս կտրամադրվի «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի համար

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ». հավանական մեկնարկային կազմեր

Матч ТВ-ն Մխիթարյանի մասին նոր ֆիլմում բացահայտում է, թե որտեղ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել Հենրիխը, ինչպես է սովորել դպրոցում (տեսանյու)

Մխիթարյանը, Լինգարդը և Հերերան խոսում են ամեն ինչից, բացի ֆուտբոլից (տեսանյութ)