Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի են Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկների անունները

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում այսօր ավարտվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների  առաջնությունը: Լրագրողների հետ զրույցում մարմնամաության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ  Հակոբ Սերոբյանն ամփոփեց առաջնությունն ու խոսեց կայանալիք մրցաշարերի մասին, որտեղ հանդես կգան հայ մարմնամարզիկները:

Հակոբ Սերոբյանն հայտնեց,որ ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը,Արթուր Դավթյանը,Վահագն Դավթյանը,Արթուր Թովմասյանը,Վիգեն Խաչատրյանը և Արմեն Պետրոսյանը: Հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրեց նաև,որ մարտի 9-21  հայ մարզիկները կմասնակցեն ուսումնամարզական հավաքի,որը տեղի է ունեալու Քաթարի մայրաքաղաք Դոհայում:

«Աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանը ներկայացնող մեր չորս մարզիկները՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը, կմասնակցեն ուսումնամարզական հավաքի, որից հետո ելույթ կուենան աշխարհի առաջնությանն ու կվերադառնան Հայստան , որպեսզի պատրաստվեն ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը»-,շեշտեց հավաքականի ավագ մարզիչը:

Խոսելով մարմնամարզիկների ելույթների և առաջնություններին նրանց  մասնակցության մասին՝ Հակոբ Սերոբյանն ասաց.

«Ընդհանուր առմամբ գոհ եմ մեր մարզիկներից, նրանք օր օրի ավելի են բարելավում իրենց դիրքերը, բարդացնում իրենց ծրագրերը, շատ գոհ եմ Վահագն Դավթյանից, նա անթերի կատարեց իր ծրագիրը, Հարություն Մերդինյանը դաստակի վնասվածք ուներ, բայց շատ հաջող ելույթ ունեցավ, իսկ Արթուր Դավթյանի համար նոր վարժություն ենք պատրաստում, որը նա կփորձի ուսումնամարզական հավաքի ժամանակ, և եթե ստացվի, այս վարժությունը  կանվանակոչեն նրա անունով»:

Հակոբ Սերոբյանը հայտնեց նաև, որ մարմնամարզության միջազգային ֆեդերացիան Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային նոր մարզագույք է նվիրել՝ մոտ 50000 եվրո արժողությամբ.

«Փաստորեն միջազգային ֆեդերացիան պահեց իր խոստումը և մեզ նվիրեց շատ լավ որակի մարզագույք, որը պետք Հայաստան բերվի, սակայն առաջանում է մեկ այլ խնդիր՝ մարզադպրոցը համապատասխան հատակ չունի և մարզագույքը կարող է շուտ շարքից դուրս գալ: Հույս ունենք, որ շուտով հնարավոր կլինի նորոգել մարզադպրոցը և այդ ժամանակ միայն տեղադրել մարզագույքը: Մարզիկները շատ ոգևորված են և սպասում են նոր մարզագույքով մարզվելուն»:

Հայարփի Կարապետյան


Մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանը 5-րդ տեղն է զբաղեցնում հենացատկ վարժությունում

Արթուր Դավթյանը 6-րդն է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում

Մարմնամարզության ԵԱ. 4 մարզիկ եզրափակչի ուղեգիր է նվաճել

Վաղը հայ մարմնամարզիկները կմեկնարկեն Եվրոպայի առաջնությունում

Աշխարհի  գավաթ. Հայաստանը 2-րդն է մեդալային հաշվարկում

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ արծաթե մեդալակիր

Աշխարհի գավաթ. Թովմասյանը ոսկե մեդալ է նվաճում, Դավթյանը՝ բրոնզե

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը ևս 2 եզրափակչի ուղեգիր է նվաճում

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը եզրափակչում են

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի առաջնության հաղթողները

Հայտնի է՝ հայ մարմնամարզիկներից ովքեր կմեկնեն «Աշխարհի գավաթին»

Մարմնամարզության և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչները ներկայացրել են հաշվետվությունները Ռիո-2016-ից

Հայ շախմատիստներից 4-ը հավակնում են մեդալների

Հայկ Մարտիրոսյանի հաղթարշավն ընդհատվեց, Սիրանուշ Ղուկասյանը զիջեց առաջատարի դիրքը

Հայկ Մարտիրոսյանը 100-տոկոսանոց արդյունքով առաջատարներից մեկն է

Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանն առաջատարների թվում են