Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի են դարձել Իբրահիմովիչի ու Պոգբայի աշխատավարձերի չափերը

Բրիտանական Daily Mail-ին հաջողվել է պարզել «Մանչեսթեր Յունայթեդի» երկու աստղային խաղացողների աշխատավարձերի չափերը։

Պարզվում է՝ Զլատան Իբրահիմովիչը ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդում», այլև ողջ Պրեմիեր լիգայում՝ 367640 ֆունտ շաբաթական կամ 19 մլն ֆունտ տարեկան։ Եվս 2.86 մլն ֆունտ նա ստանալու է որպես պարգևավճար խփած գոլերի համար։

Պոլ Պոգբան տարեկան վաստակում է 8.61 մլն ֆունտ, ինչը շաբաթական կտրվածքով կազմում է 165588 ֆունտ։ Բացի այդ, ֆրանսիացին տարեկան 3.4 մլն եվրո ստանալու է որպես «հավատարմության վճար»։

Աղբյուրը հայտնում է նաև, որ Իբրահիմովիչի պայմանագիրը ներառում էր կետ, համաձայն որի ակումբը պարտավորվում էր երկարաձգել պայմանագիրը ևս մեկ տարով, եթե շվեդը մրցաշրջանի ընթացքում 31 խաղ անցկացնի։ Սակայն Իբրահիմովիչը դաշտ է դուրս եկել միայն 27 խաղում, և այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» ազատ է որոշում կայացնելու հարցում։


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին