Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի են բռնցքամարտի երիտասարդների, պատանիների և կանանց հավաքականների մարզիչների անունները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 9-րդ համաժողովի ընթացքում բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ներկայացրել էր հավաքականի նոր գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին:

Եվ այս անգամ ֆեդերացիայի նախագահը մարզիչների ընտրությունը վստահել է նորանշանակ գլխավոր մարզչին:

«Պարոն Թորոսյանը այս անգամ իմ առաջ մի քանի պայման դրեց. ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ, առհասարակ չպետք է միջամտեմ աշխատանքային փուլին և մարզիչների ընտրությանը»,-ասաց Արթուր Գևորգյանը համաժողովի ընթացքում:

ՀԲՖ մամուլի ծառայության փոխանցմամբ,  Դավիթ Թորոսյանը արդեն հայտնել է այն մարզիչների անունները, որոնք պետք է մարզեն տարբեր տարիքային խմբերի հավաքականները:

Այսպիսով, մեծահասակների հավաքականում երկրորդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը: Երիտասարդների ավագ մարզչի պաշտոնը ստանձնել է Դերենիկ Ոսկանյանը, իսկ երկրորդ մարզչի պարտականությունները կատարելու է Արմեն Հակոբյանը: Ավագ տարիքի պատանիների գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Արշավիր Գրիգորյանը: Վերջինիս կօգնի Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր տարիքի պատանիներին կմարզի Աշոտ Ավետիսյանը: Կանանց հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Ռաֆիկ Մեհրաբյանը: