Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բեշիքտաշի» հարձակվող Ռայան Բաբելը ՈՒԵՖԱ-ում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին շրջանի հանդիպումների լավագույն ֆուտբոլիստը:

Նիդեռլանդցի ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ էր դարձել «Լիոնի» հետ մրցավեճում, հավաքել է ձայների 34 տոկոսը: 2-րդ տեղն է զբաղեցրել «Այաքսի» կիսապաշտպան Դավի Կլասենը (30 %), որը դուբլ էր ձևակերպել «Շալկեի» դեմ հանդիպմանը:

Լավագույնների եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (25 %): Վերջինս «Կարմիր սատանաների» կազմում միակ գնդակն էր խփել «Անդերլեխտի» դարպասը (1-1):