Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայտնի է, թե ով կգլխավորի Հոլանդիայի ազգային հավաքականը

Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է, թե ով կլինի ազգային հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը:

Ինչպես հաղորդում է AD-news-ը, իր կարիերայի ընթացքում արդեն 3-րդ անգամ Դիկ Ադվոկատը կստանձնի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Կողմերը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամձայնեցնեն գործարքը:

Ներկա պահին Ադվոկատը պայմանագիր ունի «Ֆեներբահչեի» հետ, որը սպառվում է առաջիկա ամռանը: Ավելացնենք, որ Ադվոկատի օգնականը Հոլանդիայի հավաքականում, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուդ Գուլիտը: